ԱՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի N 5 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում տեղի է ունեցել ձյուդոյի առաջնություն:
Ստեփանակերտում տեղի է ունեցել ձյուդոյի առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ առաջնությանը Ստեփանակերտից մասնակցել է 2007-2008 թվականներին ծնված շուրջ 60 մարզիկ:
Ի. Ազիզբեկյանի խոսքով՝ առաջնությունը նպատակ ուներ Արցախում ձյուդո մարզաձևն զարգացնել ու մասսայականացնել, ինչպես նաև ի հայտ բերել լավագույն մարզիկների, ովքեր կմասնակցեն ՀՀ-ում տեղի ունենալիք մրցաշարերին: