Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ «կհիմնվի» ամանորյա քաղաք՝ Կաղանդավան

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հանրությանն է ներկայացնում ամանորյա ծրագիրը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ «կհիմնվի» ամանորյա քաղաք՝ Կաղանդավան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ «կհիմնվի» ամանորյա քաղաք՝ Կաղանդավան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 18-ից 12 օր շարունակ կկազմակերպվի աննախադեպ ամանորյա տոնական միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի հասարակության լայն զանգվածներին ու տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին՝ նախատոնական օրերը հետաքրքիր և յուրօրինակ կերպով անցկացնելու:

Նախատեսվում է Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում «հիմնել» ամանորյա քաղաք՝ Կաղանդավան: Կաղանդավանի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին՝ հատուկ տոնական արարողությամբ:

Տեղադրվելու են տնակներ՝ ամանորյա զարդարանքներով, որտեղ առևտրային կազմակերպություններն ու ստեղծագործողները ցուցադրելու և վաճառելու են իրենց արտադրանքը կամ ծառայությունները։ Կաղանդ Պապի հետ իրենց ամանորյա երազանքներով կիսվելուց բացի, երեխաները հնարավորություն կունենան ժամանակ անցկացնել «ստեղծագործական տնակում», որտեղ կկազմակերպվեն վարպետության դասեր՝ ամանորյա նվերներ, խաղալիքներ, բացիկներ պատրաստելու համար։

«Ամանորյա քաղաքի» փոքրիկ բեմը մշտապես աշխույժ է լինելու՝ երաժշտական ու պարային համարներ արցախյան համույթների մասնակցությամբ, ինչպես նաև թատերական ներկայացումներ փոքրիկների համար: Իրականացվելու են նաև այլ ժամանցային ծրագրեր՝ քիմիական շոու, միմ շոու, աճպարարների վարպետության ցուցադրություն: Երեխաները կհանդիպեն սիրված հեքիաթների հերոսների հետ:

Իսկ դեկտեմբերի 31-ի ամանորյա համերգը կամփոփի նախատոնական միջոցառումների շարքը: Համերգին իրենց մասնակցությունը կբերեն արցախյան համույթները և հատուկ հրավիրված հյուրը՝ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն, ով հասցրել է ձեռք բերել հայաստանյան և արցախյան երկրպագուների մեծ բանակ:

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ևս նախատեսվում է մեծ համերգային ծրագիր՝ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է  «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի, «Արցախէներգո» ՓԲԸ-ի և  «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի աջակցությամբ:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search