Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Սիրիայի ամբողջ սահմանին վերահսկողության վերականգնումից հետո հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պատերազմի հաղթական ավարտի մասին:
Իրաքի վարչապետը հայտնել է ԻՊ-ի դեմ լիակատար հաղթանակի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր զինված ուժերը լիակատար հսկողություն են հաստատել իրաքա-սիրիական սահմանին եւ դրանով մենք հայտարարում ենք ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին»,- մամուլի ասուլիսում ասել է Իրաքի վարչապետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ թշնամին եկել էր ոչնչացնելու քաղաքակրթությունը, սակայն Իրաքը «հաղթեց միասնության եւ վճռականության շնորհիվ»՝՝ ահաբեկիչներին «կարճ ժամկետում» պարտության մատնելով: