Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

Եկատերինբուրգում կայացած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն:

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը 60 կգ քաշային կարգում:

Արցախցի մարզիկը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆարիդ Կասումովին:

Նշենք, որ Ա. Առուշանյանը 2015 թվականին դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Search