Artsakhpress

Մշակույթ

Ես ազատվել եմ այն ամենից, ինչ ստիպում է հպարտանալ ինքս ինձնով. Շարլ Ազնավուր

93-ամյա լեգենդը՝ հայազգի շանսոնիե Շարլ Ազնավուրն առաջին անգամ հանդես է եկել Բերսիում:

Ես ազատվել եմ այն ամենից, ինչ ստիպում է հպարտանալ ինքս ինձնով. Շարլ Ազնավուր

Ես ազատվել եմ այն ամենից, ինչ ստիպում է հպարտանալ ինքս ինձնով. Շարլ Ազնավուր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նաև նոր ալբոմ է պատրաստում: Համերգին ընդառաջ Pressreader.com-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր զգացողությունների, իրեն հուզող խնդիրների մասին, հայտնում է panorama.am-ը:

Նա նշել է, որ Ֆրանսիայի ամենամեծ դահլիճում առաջին ելույթն իրեն այլևս չի վախեցնում: 93 տարեկանում երգիչը էներգիայով հարուստ է, այնպիսի էներգիայով, որ կերազեին ունենալ մարդիկ, ովքեր նրա կես տարիքն ունեն: Աշխույժ, ուղիղ կեցվածքով, հարուստ բառապաշարով, ֆրանսիական մշակույթի կենդանի հուշարձան դարձած շանսոնիեն մշտապես պահանջված է և փնտրված: Չնայած իր տարիքին՝ Ազնավուրը սկսում է վերջին յոթ տարիներին իր առաջին շրջագայությունը Ֆրանսիայով, պատրաստում է նոր ալբոմ և հետաքրքրվում նոր երգերով:

Հարցին՝ արդյո՞ք Բերսիում ելույթ ունենալով՝ շանսոնիեն յուրատեսակ «խաղադրույք» է կատարում, Ազնավուրն արձագանքել է. «Ուզում եք ծիծաղե՞լ: Այնտեղ քանի՞ տեղ է՝ 20 հազա՞ր: Ես ավելի մեծ հանդիսատես էլ եմ ունեցել: Բեռլինում դահլիճում հավաքվել էին 150 000 հանդիսատես: Ես երկու անգամ Հոլիվուդում եմ դահլիճ լցրել»:

Նա նշել է, որ շատերը ֆրանսերեն են սովորում երգերի միջոցով: Ազնավուրն ասել է՝ ինքը հաղթել է՝ ի հեճուկս բոլոր այն քննադատների, ովքեր զարմանում էին, որ այս տարիքում դեռ բեմում է, և կարծում էին, որ իր ձայնն այլևս գրավիչ չի թվա հանդիսատեսին: «Դա արված է: Բայց հնարավոր չէ ապրել բացասական մտքերով: Մենք շատ երիտասարդների կորցրինք, ովքեր թողեցին բեմը՝ նույն այդ պատճառներով: Ով գիտե, գուցե մենք տաղանդների կորցրինք»,- ասել է նա:

Ազնավուրը խոսել է գրքերից, նշել, որ կարդացել է Բալզակի, Դյումայի, Հյուգոյի բոլոր գործերը, գնել Անատոլ Ֆրանսի բոլոր ստեղծագործությունները, սակայն դեռ ամբողջը չի կարդացել: Երգչի խոսքով՝ ընթերցելն իրեն պետք է իր աշխատանքի, ոչ թե հանրության մեջ փայլելու համար:

Խոսելով Բոբ Դիլանին Նոբելյան մրցանակ տալու մասին՝ Ազնավուրն ասել է՝ Դիլանը անգլո-ամերիկյան երգարվեստի մեջ այլ լեզու բերեց և արժանի է այդ մրցանակին: «Եթե այդ մրցանակն ինձ տան, ես կընդունեմ»,- ասել է նա:

«Արդյո՞ք հանդիսատեսն իր ղեկավարն է» հարցին երգիչը պատասխանել է. «Ես բավական ազատ մարդ եմ, այդպիսին կլինեմ մինչև կյանքիս վերջը: Ես գրում եմ այն, ինչ ցանկանում եմ, ինչպես ցանկանում եմ, կիրառում եմ նախադասություններ, որոնք ցանկանում եմ: Ինձ համար խնդիրը այնպիսի երգ գրելն է, ինչպիսին ոչ ոք չի կարողանա գրել»:

Ժամանակակից երգիչների մասին խոսելով՝ Ազնավուրը նշել է, որ շատերին է հաճույքով լսում, սակայն կան այնպիսիք, ովքեր իրեն դուր չեն գալիս: Նա ընդգծել է՝ նրանք, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց գիտելիքները, իրեն շատ են անհանգստացնում: «Եղեք խելացի, բայց փակեք ձեր բերանը: Մենք ճանաչված արտիստներ ենք, եկեք մնանք այդպիսին»,- ասել է նա:

Ազնավուրն անկեղծացել է՝ վերջին տարիներին ինքն իր կյանքում շատ բան է փոխել. Ազատվել է այն ամենից, ինչ ստիպում է՝ հպարտանալ ինքն իրենով: «Երբ դու 25 տարեկան ես և հպարտանում ես այն ամենով, ինչ տրված է քեզ, նորմալ է: Բայց դրանից հետո դու պետք է այլ լինես: Դուք պատկերացնու՞մ եք միայն իր մասին մտածող արտիստի կնոջ կյանքը»,-ասել է նա:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այս աշխատանքը խենթություն է, շանսոնիեն պատասխանել է՝ եթե այն հաճույքի համար չեն անում՝ ոչ: Ազնավուրի խոսքով՝ եթե այն անում են իսկապես այնպես, ինչպես ինքն է անում, դա իսկական աշխատանք է: «Ես այն անում եմ ինչպես ատաղձագործ: Ես միշտ սափրված եմ, լավ հագնված: Ես այդպես եմ վերաբերվում իմ հանդիսատեսին: Նրա մասին հոգ տանելով՝ ես մտածում եմ իմ երկրի մասին»,- ասել է նա:

Ազնավուրը նշել է, որ ցանկանում է և հուսով է՝ երգել այնքան ժամանակ, քանի դեռ չի բոլորել իր 100-ամյակը: Նա նկատել է՝ ինքը բեմական գործունեությունը շարունակող երգիչներից ամենամեծահասակն է աշխարհում: Երգիչն ալբոմ է պատրաստում և հույս ունի խոսել տարբեր թեմաների մասին՝ հասարակական խնդիրների, նաև՝ տարիքի հարցի մասին:

«Մենք ավելի երկար ենք ապրում, երբ հարմարավետ ենք զգում մեր տարիքում: Իմ երգերը՝ դիտարկումներ են, ոչ թե անձնական նախապաշարմունքներ: Ես դարձել եմ մարդ, ով իր ճանապարհը գտել է գրելու մեջ, ոչ թե մարդ, ով հաջողություն է փնտրում»,- ասել է նա:

Շանսոնիեն վատատես է շատ հարցերում: Նա խոստովանել է՝ իրեն մեր ժամանակն այնքան էլ դուր չի գալիս, սակայն կարծում է՝ կարող ենք փոխել իրավիճակը, ոչ թե քաղաքականությունը: Նա պատմել է, որ երբ հայկական համայնքի հետ ճաշի ժամանակ հանդիպել է Ֆրանսուա Օլանդին, ով իրեն ուղեկցել է ներս, ինքն ասել է. «Գիտե՞ք, ես Ձեզ չեմ ընտրել»: «Նա լայն ժպիտով ինձ նայեց ու ասաց՝ այո, ես դա գիտեի: Դա իմ կյանքում շատ բան փոխեց: Այդ ժամանակ ես հասկացա, որ եթե մարդիկ քվեարկեին նրա օգտին, նա չէր դառնա բոլոր ֆրանսիացիների նախագահը: Երբ մարդ հասնում է իշխանության այդ մակարդակին, պետք է հանգիստ լինել և հետևել նրա քայլերին: Եթե երկու տարուց նա ոչինչ արած չլինի, դուք կարող եք փողոցով քայլել ու ասել՝ ես մտահոգվում եմ իմ հանդիսատեսի մասին: Նրան մասին հոգալով՝ ես մտածում եմ իմ երկրի մասին»,- ասել է Ազնավուրը:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք արտիստը արդեն հասցրել է հանդիպել Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ազնավուրը պատասխանել է, որ դեռ չեն հանդիպել, բայց հանդիպելու են, քանի որ Մակրոնի օգնությունն է պետք Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջոցառումների համար: Արտիստը նշել է՝ ինքն արդեն երեք նախագահի հետ աշխատել է, Մակրոնը կլինի չորրորդը: «Ես աշխատում եմ երկու երկրների համար՝ դրանց միջև տարբերակում չդնելով»,- ասել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search