ԵԱՏՄ-ն մեծ ձեռքբերում է, չնայած կա եւ քննադատություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությանը նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը առաջարկել է ԵԱՏՄ անդամ երկրներին հետ համատեղ մաքսակետեր ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ նրա՝ թվերը ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը ճիշտ որոշում էր. օրինակ, Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 1.6% -ով, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն`1.8%-ով, հայտնում է News.am-ը:
«Ապրանքաշրջանառության կառուցվածքը ԵԱՏՄ շրջանակներում փոխվում է դեպի լավը: Կան հիմքեր պնդելու, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մշակվել է տարիների գործողությունների ծրագիր: Մաքսային կարգավորման գործընթացի շրջանակներում պետք է ներմուծվի ապրանքների էլեկտրոնային հայտարարագրում եւ դրանց՝ տարածքներով տեղաշարժման ընթացքի հետեւում: Ես առաջարկել եմ համատեղ մաքսակետեր ստեղծել: Սա չի խախտում ինքնիշխանության սկզբունքները, այլ մաքսային կառուցվածքը դարձնում է ավելի թափանցիկ»,- ասել է ՌԴ նախագահը: