Լեհաստանի Չեստոխովա քաղաքում դեկտեմբերի 6-8-ը կայացել է «Օպտիմալացված էներգիայի պոտենցիալի ստացումը» խորագրով 14-րդ գիտատեխնիկական կոնֆերանսը, որին մասնակցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանում կայացած միջազգային կոնֆերանսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է տեխնոլոգիական համալսարանի կայքը՝ նշելով, որ գիտաժողովին իրենց պատվիրակները ներկայացրել են «Լեռնային և նախալեռնային գոտիներում մշակաբույսերի ոռոգման կայուն կառավարման էներգախնայողական համակարգի մշակման մասին», «Հեղեղատուների հոսանքի կառավարման նոր դիզայնի սարքավորման հետազոտության արդյունքները», «Գետահունի մեանդրային տարածքների ոլորանների պարամետրերի որոշման մասին» գիտական զեկուցումները և արժանացել բարձր գնահատականների:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գիտատեխնիկական կոնֆերանսին մասնակցել են 9 երկրի ներկայացուցիչներ՝ 15 համալսարաններից: