Artsakhpress

Տնտեսական

Խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են պետական բյուջեի նախագծի քննարկումները

Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են պետական բյուջեի նախագծի քննարկումները

Խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են պետական բյուջեի նախագծի քննարկումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում մեկնարկած բյուջեի նախագծի քննարկումներին և նշել, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ է քննարկվում բյուջեն, ինչը արտահայտվել է պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամկետի և կանոնակարգային այլ նորույթների միջոցով:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը ԱԺ նախագահը ներկաների անունից շնորհավորել է նիստին ներկա պետական նախարար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել ամուր առողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում և համբերատար ու եռանդուն աշխատանք:

Այնուհետև պատգամավորական լիազորությունների ստանձման կապակցությամբ երդման համար աբիոնի մոտ է հրավիրվել Հադրութի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված Արմեն Հրանտի Օհանյանը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորներն անցել են օրենսդրական հարցերին: Ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այն կազմվել է՝ հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020թթ-ի ծրագրի նպատակադրումները՝ ապահովելու հենքեր կայուն տնտեսական աճի, տնտեսության գերակա ոլորտների զարգացման և բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման համար:

Անդրադառնալով 2017թ-ի տնտեսական աճի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև տնտեսության զարգացման միտումները  թույլ են տալիս  ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր, քան ծրագրել են 2018-2020թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Ըստ սպասումների՝ այն կկազմի  շուրջ 15%, որը վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշը կլինի: Աճը պայմանավորված է հանքային արդյունաբերության, նյութական արտադրության այլ ճյուղերի ավելացված արժեքի աճով:

Նախարարը հավելել է նաև, որ 2018թ-ին իրականացվող բյուջետային քաղաքականությունը կբնորոշվի հետագա տարիներին միջինում 8 տոկոսանոց տնտեսական աճ ապահովող բյուջետային լուծումներով: Այսպիսով՝ գալիք տարվա  համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 291 մլդ դրամ՝ ապահովելով իրական աճ 8 տոկոսի չափով: Կպահպանվի տնտեսական աճի ճյուղային կառուցվածքը, ինչը պայմանավորված է առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում գալիք տարվա համար ծրագրված արտադրանքի ծավալի ավելացմամբ՝ մոտ 40%-ով, և պղնձի համաշխարհային գների կանխատեսմամբ:

Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4%-ի սահմաններում: Պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 44,600 մլն դրամ, աճը 2017թ.-ի նկատմամբ՝ 17,4%, հարկային եկամուտները՝ 43,600մլն դրամ՝ ընթացիկ տարվա նկատմամբ աճելով 17,8%-ով: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 4,299.2 դրամ, որը ընթացիկ տարվա  համեմատ նվազել է 1,395.3մլն դրամով: Բյուջեի ծախսերը կկազմեն 100,293.1մլն դրամ՝ ապահովելով 6,2%-ի աճ:

Այս տարի ևս սոցիալական պաշտպանության ոլորտը բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ոլորտն է՝ կազմելով ընդհանուր ծախսերի 22.8%-ը:

Ամփոփելով բյուջեի ներկայացումը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից Կառավարությանը գրավոր ներկայացվել է 69 հարց:

«Անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ պետական բյուջեի կատարման ընթացում կառավարությունը հետամուտ կլինի առաջադրված հարցերի մանրամասն ուսումնասիրմանը և կտա հնարավոր լուծումներ»,-ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Վահրամ Բալայանը և Վիլեն Սաֆարյանը:

Հաջորդիվ ֆինանսների նախարարը ներկայացրել է բյուջեի կազմում ներկայացված  «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Գիտական և  գիտատեխնիկական գործունեության մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին, «ԼՂՀ հաշմանդամների  սոցիալական պաշտպանության մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին, «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին և «Կենդանական աշխարհի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը: 

Պետական բյուջեի կազմում ընդգրկված «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ԼՂՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դրամարկղային գործառնությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանին է ներկայացրել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո պատգամավորները հարցեր են առաջադրել  բյուջեի նպատակային և պետական ծրագրերի վերաբերյալ:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահը բյուջեի նախագծի քննարկումը ժամը 12:30-ին հայտարարել է ընդմիջված: ԱԺ աշխատակարգով սահմանված կարգով՝ պատգամավորները 24 ժամվա ընթացքում բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն ԱԺ աշխատակազմ:

Ընդմիջումից հետո օրենսդիրները շարունակել են նիստի օրակարգում առկա մյուս հարցերի քննարկումը: «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերը խորհրդարանին է ներկայացրել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Ըստ հեղինակի՝ ներկայացված առաջին օրինագիծը համապատասխանեցվել է Սահմանադրությանը՝ առանձնակի ուշադրություն  դարձնելով Գերագույն դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններին, իսկ երկրորդ և երրորդ նախագծերում ակնկալվում  է արտացոլել սահմանադրական բարեփոխումների արդյունքում սահմանված առանձին իրավակարգավորումները:

Արդարադատության նախարարը այնուհետև ներկայացրել է պետական խորհրդանիշերին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների ընդունումը, համաձայն արդարադատության նախարարի, պայմանավորված է օրենքների՝ Սահմանադրությանը և ԱՀ Նախագահի հրամանագրերին համապատասխանեցնելու պահանջով:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է վերոնշյալ բոլոր օրենքները:

Ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը՝ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ առաջարկվում է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ փրկարարական ծառայության բարձրագույն և գնդապետի կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև կատարելագործել գործող օրենսդրությունը և օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել նոր իրավակարգավորումներին:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո պատգամավորները հանդես եկել առաջարկություններով: Պատգամավոր Արսեն Առստամյանն առաջարկել է վերանայել նաև ծառայության տնօրենի նշանակման կարգը: Նախագծի հեղինակի առաջարկությամբ օրինագծի քննարկումը հետաձգել է՝ գլխադասային հանձնաժողովում լրացուցիչ քննարկելու համար :

«Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ զբաղեցրած  անձանց  սոցիալական երաշխիքների մասին»  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ԱՀ օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Փաթեթի ընդունմամբ տարբեր տեղեկատվական շտեմարանների միջև 2016-2017թթ-ին իրականացված համադրումների արդյունքում ի հայտ բերված կենսաթոշակի ավել վճարված գումարները, որոնք պայմանավորված են կենսաթոշակառուի՝ օրենսդրության չիմացությամբ, առաջարկվում է ներել մինչև 2018թ-ի հունվարի 1-ը:

Օրենքի փաթեթը քննարկվել և ընդունվել է խորհրդարանի կողմից:

Նախարարի ներկայացրած մյուս օրենսդրական նախաձեռնությունը «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթն էր: Օրինագծերի ընդունմամբ կներդրվի վնասների հատուցման հատուկ կարգ, որը յուրաքանչյուր վարձու աշխատողի, քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվող դրոշմանիշային վճարների (յուրաքանչյուր անձի կողմից պետական բյուջե փոխանցվող պարտադիր վճար), նվիրատվությունների, նվիրաբերությունների ու դրամաշնորհների, ինչպես նաև այլ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտների հաշվին կապահովի մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողներին պատճառված վնասների հատուցման գումարների վճարումները:

Պատգամավորները քննարկել  և առաջին ընթերցմամբ ընդունել են փաթեթը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search