Եվրասիական տնտեսական միությանը անհրաժեշտ է թվային տեխնոլոգիաների ոլորտում ընդհանուր ալգորիթմ, այդ հարցը կքննարկվի մոտ ժամանակներս։
ԵՏՄ-ին անհրաժեշտ է միասնական տեղեկատվական եւ տեխնիկական համագործակցություն. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դուք ասում եք, որ մանր ու միջին բիզնեսով զբաղվող մարդիկ տեղեկացված չեն։ Պետք է ասեմ, որ դուք լիովին ճիշտ եք, ունենք նման խնդիր»,-հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ մանր ու միջին բիզնեսը տեղյակ չէ այն հնարավորություններից, որ ԵՏՄ անդամակցությունն ընձեռնում է։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է անցում կատարել դեպի ժամանակակից տեխնոլոգիաներ, տեղեկատվության փոխանակում եւ աջակցություն լրատվամիջոցներին ։
«Ապագայում մեր համատեղ աշխատանքի ուղղություններից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաններն են: Մենք այժմ մշակում ենք ընդհանուր ալգորիթմներ ոչ միայն նավթի ու գազի առեւտրի, տրանսպորտի ոլորտներում, այլ նաեւ չափազանց կարեւոր ուղղություն հանդիսացող թվային տեխնոլոգիաների ոլորտում»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
«Ես իմ բոլոր գործընկերների հետ զրուցել եմ այս թեմայով եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներս՝ այս ամսվա վերջ մենք կրկին ոչ պաշտոնական մակարդակով կհանդիպենք եւ նորից այս հարցը կքննարկենք: Հույս ունեմ՝ մենք կհավաքենք ԱՊՀ շրջանակներում, բայց Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ եւս կխոսենք այս մասին »,-նշել է ՌԴ նախագահը: