ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հաջորդ շաբաթ կայցելի Եգիպտոս եւ Իսրայել, չնայած հանդիպման մերժումներին եւ լարվածությանը, որն առաջացել էր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետեւանքով:
Փենսը հաջորդ շաբաթ կայցելի Եգիպտոս եւ Իսրայել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցելությունը սկսվում է դեկտեմբերի 19-ին: Նա կժամանի Կահիրե եւ Երուսաղեմ ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխության կապակցությամբ բողոքների եւ դիվանագիտական լարվածության ֆոնին, հայտնում է News.am-ը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել էր հանդիպել Փենսի հետ: Մի օր առաջ նա ասել էր, որ ԱՄՆ-ն այլեւս դերակատարում չունի խաղաղ գործընթացում (իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ):
Այցի ընթացքում Փենսը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ: