ԱՄՆ-ն Թաիլանդին կոչ է արել հրաժարվել Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական եւ առեւտրային կապերից:
ԱՄՆ-ն Թաիլանդին կոչ է արել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումն ուժեղացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոզեֆ Յունի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թաիլանդի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վանլոպ Ռուգզանան, հաղորդում է News.am-ը:
«ԱՄՆ-ն խնդրել է Թաիլանդին Հյուսիսային Կորեայի վրա ճնշումն ուժեղացնել, ավելի շատ առեւտրային եւ դիվանագիտական ճնշում գործադրել», - ասել է Վանլոպը: Նա ընդգծել է, որ Բանգկոկն արդեն զգալիորեն նվազեցրել է Պեկինի հետ առեւտրի ծավալը` մոտավորապես տարեկան մինչեւ 1,5 մլն դոլարով եւ կկրճատի Հյուսիսային Կորեայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը: