Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում հրեաներին շնորհավորել է հրեական Խանուկա տոնի առթիվ։
Կարո Փայլանը հրեաներին շնորհավորել է Խանուկա տոնի առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը գրել է. «Մաղթում եմ, որ վառվող ամեն մոմ մեր տարածաշրջանում խաղաղություն բերի։ Շնորհավոր Խանուկայի տոնը»։
Նշենք, որ Խանուկան հրեական տոն է՝ նվիրված Երուսաղեմի Երկրորդ սուրբ տաճարին նվիրվածությանը, երբ Մակաբայեցիներն ապստամբեցին Սելևկյանների կայսրության դեմ։
Խանուկան տոնում են ութ օր ու գիշեր՝ սկսելով հրեական քիսլեվ ամսի 25-րդ օրից, որը կարող է համընկնել նոյեմբերի վերջից մինչեւ դեկտեմբերի վերջը հանդիպող ժամանակահատվածին։ Այս տոնը հայտնի է նաեւ որպես Լույսերի եւ նվիրվածության տոն։ Տոնը սկսում են 9-տեղանոց մոմակալի կամ մենորայի մեկ մոմը վառելով եւ շարունակելով ամեն հաջորդ օրվա երեկոյան եւս մեկական մոմ վառելով: