ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը:
Թրամփը եւ Պուտինը քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Սպիտակ տունը: «Նախագահները… քննարկեցին համատեղ աշխատանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված խիստ վտանգավոր իրադրության կարգավորման շուրջ»,- ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ: Նա նաեւ հայտնել Է, որ Թրամփը շնորհակալություն Է հայտնել Պուտինին տնտեսական զարգացման բնագավառում ԱՄՆ-ի հաջողություններն ընդունելու համար, ինչի մասին Ռուսաստանի ղեկավարը խոսել Է նախօրյակին կայացած մեծ մամուլի ասուլիսում: Ինչպես դեկտեմբերի 15-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել Է Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցը: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, ինչպես նաեւ իրադրությունը ճգնաժամային կետերում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման շեշտադրմամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել շփումները, նշել Է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: