Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում:
Շախմատի պատանիների հավաքականը հաղթել է Ավստրալիայի թիմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ավստրիայի ընտրանին էր: Հայ պատանիներին հաջողվեց գերազանցել մրցակցին 0,5:3,5 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Աննա Սարգսյանը: Դավիթ Միրզոյանը կիսեց միավորը: Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանը ներկայացել է 3 թիմով: Յուրաքանչյուր հավաքական բաղկացած է 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային մասնակցից, ընդ որում, մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում: