Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 18-20-ը Մոսկվայում կմասնակցի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությանը:
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին և Վիգեն Խաչատրյանին (երկուսն էլ՝ բազմամարտ):
Հայ մարմնամարզիկները հանդես կգան թիմային և անհատական պայքարում: Մեր թիմը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 17-ին: