Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի միացյալ նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են տեղեկատվություն եւ հնարավոր նախաձեռնություններ փոխանակել Կորեական թերակղզում խնդրի լուծման ուղղությամբ:
Պեսկովը պատմել է Թրամփի եւ Պուտինի զրույցի մանրամասների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է News.am-ը:
«Նախագահները զրուցել են հօգուտ երկխոսության հաստատման եւ Հյուսիսային Կորեայի հետ շփումների կառուցման»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Պեսկովը չի նշել, թե որքան ժամանակ է տեւել հեռախոսազրույցը, սակայն նշել է, որ այն «բավականին երկար եւ բավականին բովանդակալից էր...»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին երկու երկրների ղեկավարների միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ ճգնաժամային կետերում տիրող իրավիճակy, այդ թվում նաեւ `Հյուսիսային Կորեայում: Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դեկտեմբերի 14-ին ամենամյա մամուլի ասուլիսի ընթաքում Միացյալ Նահանգների տնտեսական հաջողությունները խոստովանելու համար: