Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում ավարտվել է «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագիրը (լուսանկարներ)

Արցախի պետական համալսարանում կայացած «ԱրՊՀ ռեկտորի գավաթ» ինտելեկտուալ խաղով այսօր ավարտվել է «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագիրը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

ԱրՊՀ-ում ավարտվել է «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագիրը (լուսանկարներ)

ԱրՊՀ-ում   ավարտվել  է «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագիրը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  մինչ  միջոցառումը՝    ԱՀ  Ազգային  ժողովի    նախագահ   Աշոտ  Ղուլյանը,  ԱՀ  ԿԳՍ  նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ  Մինասյանը  և  ծրագրի  մասնակիցները      ծաղիկներ  են   խոնարհել արցախյան  ազատամարտում  ԱրՊՀ   զոհված   ուսանողների    հիշատակը   հավերժացնող  հուշաքարին:

Միջոցառման  բացմանն  Աշոտ  Ղուլյանն  իր   խոսքում կարևորել  է  նման  ծրագրերը՝  մասնավորապես    ասելով.

«Կարծում  եմ՝  պատահական  չէ, որ Արցախյան շարժման 30-ամյակին   նվիրված   առաջին     միջոցառումը  տեղի  է ունենում   ԱրՊՀ-ում,  չէ  որ  30 տարի  առաջ  փետրվարին   հենց  այս   համալսարանի   ուսանողներն  ու  դասախոսներն  են  համախմբվել  և  կազմակերպել  առաջին  ցույցը, որն  էլ հետագայում    վեր  է ածվել    համաժողովրդական   ընդվզման»:

ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն  էլ իր   ելույթում նշել է, որ   «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագիրը  մշակվել  և  իրագործվել  է   ԱրՊՀ ուսանողների  կողմից,    և   այն   կարելի է  համարել  համնալսարանի  ամենահաջողված   ծրագրերից մեկը:

«Ծրագրին, որը  տևել  է   շուրջ  3  ամիս,  մասնակցել  են   250  ուսանող և  ԱՀ   բոլոր  շրջանների  դպրոցների   շուրջ   400  աշակերտ:  Ծրագրի շրջանակներում  մասնակիցները  եղել  են  տարբեր  զորամասերում, որտեղ  մշակութային  զանազան  միջոցառումներ  են  կազմակերպել: Արցախի  դրոշը (25  մետր  երկարությամբ)    ծածանելով՝  աշակերտները  և  ուսանողներն  իրականացրել են  7 երթ  դեպի  շրջկենտրոններում  կառուցված արցախյան  ազատամարտում  նահատակված  հայորդիների  հուշակոթողներին   և  ծաղիկներ    խոնարհել    նրանց  հիշատակին:  Ծրագրի  մասնակիցները    սանմաքրման    և  բարեկարգման  աշխատանքներ  են  իրականացրել  Դադիվանքի  վանական  համալիրում, Շուշիի  Ս. Ղազանչեցոց    եկեղեցում    և  Տանկ-հուշարձանի տարածքում:  Հադրութի, Մարտունու  և  Շուշիի  դպրոցներում համալսարանի  դասախոսները հանդես  են եկել   դասախոսություններով: Ծրագրի  ընթացքում    կազմակերպվել  են  նաև    հանդիպումներ  կրթության  շրջանային  բաժինների  ղեկավարների, ավագ  և   միջնակարգ   դպրոցների   տնօրենների, ուսուցչական  և  աշակերտական  կոլեկտիվների  հետ: Իրականացվել  է  նաև    բարեգործական  ակցիա  Բերձորի  գիշերօթիկ  դպրոցի  երեխաների  համար՝  նրանց  ներկայացնելով  զվարճալի  համերգային   ծրագիր»,-մանրամասնել   է  Վ.  Յարամիշյանը:

ԱՀ   շրջանների դպրոցներում անցկացված  ինտելեկտուալ խաղերի մրցույթի   լավագույնը ճանաչված 8 թիմերը  մասնակցել    են «ԱրՊՀ ռեկտորի գավաթ» եզրափակիչ  խաղին  և   արժանացել   շնորհակալագրերի   և   նվերների:

Ինտելեկտուալ    մրցույթին    «ԱրՊՀ ռեկտորի գավաթ»-ին  է  արժանացել  Ասկերանի  Էդմոն   Բարսեղյանի  անվան  միջնակարգ  դպրոցի  թիմը:

Պարգևատրումից  հետո  ծրագրի  մասնակիցները երթով   և  25մ  երկարությամբ   դրոշով    շարժվել  են   դեպի  Ստեփանակերտի  Վերածննդի  հրապարակ  և  երկինք  բաց  թողել   ճերմակ աղավնիներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search