Artsakhpress

Հասարակական

Գալիք տարում կընդլայնվի Արցախում կազմակերպվող փառատոնների ցանկը. Ս. Շահվերդյան

Գալիք տարում պահպանվելու է Արցախում կազմակերպվող փառատոնները:

Գալիք տարում կընդլայնվի Արցախում կազմակերպվող փառատոնների ցանկը. Ս. Շահվերդյան

Գալիք տարում կընդլայնվի Արցախում կազմակերպվող փառատոնների ցանկը. Ս. Շահվերդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանը:

«Արցախպրես»-ի կողմից հնչեցված այն հարցին, թե արդյո՞ք ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարարությունը նախատեսում է փառատոնների ցանկի ընդլայնում և զբոսաշրջության վարչության միացումը նախարարությանը ինչ-որ կերպ ազդելո՞ւ է փառատոնների կազմակերպմանը, Ս. Շահվերդյանը նշել է, որ տարիներ առաջ գինու փառատոնի կազմակերպման լիազորությունը տրված էր ԱՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը, ապա միջոցառմամբ զբաղվել է էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ներկայումս՝ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարարությունը:

Ս. Շահվերդյանի խոսքով՝ փառատոնների կազմակերպումը նպատակ ունի տեղի արտադրանքը վաճառելու և զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու:

«Այդ նպատակներին ծառայում էր միայն արցախյան գինու փառատոնը, անցած տարի ունեցանք նաև օդային փառատոն և այս ուղղությամբ մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել»,- ասել է Ս. Շահվերդյանը՝ ընդգծելով, որ ցանկացած լիազորված մարմին իրավունք ունի կազմակերպել փառատոն:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Search