Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ:
ՌԴ գլխավոր շտաբի ղեկավարը հանդիպել է իր թուրք գործընկերոջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»:
«Գեներալ Հուլուսի Աքարը Թուրքիայի գլխավոր շտաբում բանակցություններ է վարել Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ»,- հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Երուսաղեմի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումները չեն համընկնում: