Artsakhpress

Քաղաքական

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են օտարերկրյա պատգամավորների պատվիրակությանը

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են օտարերկրյա պատգամավորների պատվիրակությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացել է Արցախի խորհրդարանականների և աշխարհի տարբեր երկրների պահպանողական ու ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են օտարերկրյա պատգամավորների պատվիրակությանը

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են օտարերկրյա պատգամավորների  պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին ասել է, որ Արցախը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր արժեվորում են ազտության իդեալը:

«Մենք կարևորում և բարձր ենք գնահատում տարբեր երկրների խորհրդարանականների քաղաքական ու հասարակական շրջանակների հետաքրքրությունները Արցախի հանդեպ, նրանց կողմից մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումը և ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությունը: Նման կապերն ու համագործակցություններն օգնում են՝ միջազգային գործընթացներից արհեստականորեն մեկուսացնելու փորձերը և արդյունավետ հարթակ են օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից»,- ասել է Ա. Ղուլյանը:
Ա. Ղուլյանն իր ելույթում տեղեկացրել է նաև, որ 2018 թվականի փետրվարին Արցախում նշվելու է Արցախյան ազատագրական պայքարի ղարաբաղյան շարժման 30-ամյակը.այն պայքար էր, որի հիմքում ազատության, մարդու իրավունքների և ազգային արժանապատվության գաղափարներն են եղել: «Այս արժեքներն ամենուր նույնն են, նրանք չունեն ոչ կուսակցական պատկանելիություն, ոչ ազգություն և ոչ էլ աշխարհագրական սահմաններ: Անցած 3 տասնամյակներին մենք դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ ենք անցել:

Այդ ուղին անցել ենք արցախցու պահպանողական էությունը և բարեփոխիչ ազատական ոգին բարձր պահելով, ծանր զոհաբերություններով, բայց արժանապատվորեն հաղթահարելով մեզ պարտադրված պատերազմի մարտահրավերը` պետություն ստեղծելով, իշխանության երեք թևերով, մրցունակ տնտեսությամբ և տարածաշրջանի խաղաղությունը պահող բանակով,-նշել է Ա. Ղուլյանը և ընգծել,- անկախության տարիներին և նույնիսկ պատերազմական իրակվիճակում Արցախում իշխանությունները ձևավորվել են միայն ու միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Այսօր էլ, Ադրբեջանի հետ չլուծված հակամարտություն ունենալով հանդերձ, մենք շարունակում ենք կառուցել մեր երազանքների երկիրը՝ իրականացնելով սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր ժողովրդի բնական ցանկությունը»:
Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իրենց այցի նպատակի մասին իր խոսքում ասել է՝ իրենք ուզում են, որ օտարերկրյա պատգամավորներն անձամբ գան Արցախ, տեսնեն ու շփվեն արցախցիների հետ և համոզվեն, որ այստեղ ստեղծարար արցախցիները պետականություն են կերտում:

«Մենք պետք է կարողանանք Արցախը ներկայանալի դարձնենք ամբողջ աշխարհին: Իսկ եթե Ադրբեջանը հոխորտում է ինչ որ սև ցուցակների մասին՝ նշանակում է, որ նա վախենում է ճշմարտության բացահայտվելուց: Մենք ամեն հարցում սատարելու ենք արցախցիների որոշումներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը»,-ասել է Գ. Ծառուկյանը:

Նշենք, որ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան:
 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search