Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Մեքսիկայի Կանկուն ծովափնյա քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Աշխարհի Գավաթ. Յանա Եգորյանը նվաճել է բրոնզե մեդալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թրամարտի անհատական պայքարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ մարզուհին պարտվել է միայն կիսաեզրափակիչում, որտեղ նրա ճանապարհին կանգնել է ուկրաինացի Օլգա Խարլենը: Եզրափակիչում Խարլենը հաղթել է նաեւ իտալուհի Արիանա Էրիգոյին: Երկրորդ բրոնզե մեդալը բաժին է ֆրանսիացի Սեսիլիա Բերդերին:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի կիսաեզրափակիչում Օլգա Խարլենին հաղթել էր հենց Յանա Եգորյանը, որը նվաճել էր նաեւ չեմպիոնի տիտղոսը: Նախորդ ամիս Եգորյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ Բելգիայի Սինտ-Նիկլաս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում: