Artsakhpress

Քաղաքական

2018թ-ին պետք է ավելի զգոն լինել՝ ՀՀ-ի 100-ամյակն է, արհեստական Ադրբեջանի առաջացման 100-ամյակը, արցախյան շարժման 30-ամյակը. Դավիթ Բաբայան (Tert.am)

2018 թվականին Հայաստանի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակն է լրանում, արհեստական Ադրբեջանի առաջացման 100-ամյակն է, Արցախյան շարժման 30-ամյակն է և այս տոնական տարում մեր զգոնությունը պետք է ավելի բարձր լինի, քանի որ, լավ ճանաչելով մեր հակառակորդին, հասկանում ենք, որ տարբեր պրովոկացիաների կարող է դիմել:

2018թ-ին պետք է ավելի զգոն լինել՝ ՀՀ-ի 100-ամյակն է, արհեստական Ադրբեջանի առաջացման 100-ամյակը, արցախյան շարժման 30-ամյակը. Դավիթ Բաբայան (Tert.am)

2018թ-ին պետք է ավելի զգոն լինել՝ ՀՀ-ի 100-ամյակն է, արհեստական Ադրբեջանի առաջացման 100-ամյակը,  արցախյան շարժման 30-ամյակը. Դավիթ Բաբայան (Tert.am)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ավելի զգոն պետք է լինենք, թեև չի բացառվում, որ հանգիստ լինի, բայց սրանք այն տարեդարձերն են, որոնց ընթացքում Ադրբեջանում նյարդերը շիկանում են, սկսում են կենացներ խոսել, մուղամներ նվագել»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանն ասաց, որ ընդհանրապես Ադրբեջանը ակտիվանում է տոն օրերի ժամանակահատվածում: «Նոր տարվա նախաշեմին փորձում են մի վատ բան,  ահաբեկչական գործողություն անել և մեր զգոնության մակարդակը ավելի բարձր է լինում»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որում Նախագահն ասել է, որ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել, Արցախի Նախագահի մամուլի քարտուղարն նշեց, որ Նախագահի մեսիջն այն է, որ խաղաղ գործընթացը պետք է շարունակվի: «Կարծում եմ, որ նախագահի խոսքը բավականին համարժեք էր, զուսպ էր, առանց որևէ աղմուկի, այն, ինչ մենք միշտ ասում և վերահաստատում ենք»,- ասաց նա:

Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց. «Այո՛, մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում ի վիճակի չենք, կամ պատրաստակամ չենք մեր անկախությունը ու անվտանգությունը և արժանապատվությունը պահպանել և պաշտպանել:  Բանակցությունների ակտիվությունը այնպիսին պետք է լինի, որ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, մասնավորապես, վերահսկողական մեխանիզմները գործարկվեն, որը թույլ չի տա զինադադարի ռեժիմի խախտումներ: Այս առումով  պետք է ավելի ինտենսիվացնել, բայց պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, տապալում է: Սա նաև հաղորդագրություն է միջազգային հանրությանն ուղղված` ավելի հասցեական, ավելի ճշգրիտ լինելու և միգուցե նաև կոշտ քայլեր ձեռնարկելու այս ամենը իրականություն դարձնելու համար»,-ասաց նա:

Բաբայանը նշեց, որ հանդիպումները կարևոր են, քանի որ դա շարունակականություն է ապահովում, և հրաժարվել հանդիպումներից ճիշտ չէ, ինչը կնշանակի բանակցային հանդիպումների սառեցում և փակուղի:

Ըստ նրա` Նախագահի դիրքորոշման մեջ չի կարող որևէ կետ լինել, որը կվնասի Արցախի Հանրապետությանը և մեր ապագային, քանի որ Արցախի ապագայից է կախված նաև համայն հայության ապագան: «Արցախը չի պատկանելու Ադրբեջանին, և անկախության ճանաչման հետ մեկտեղ նաև մեր անվտանգության համակարգն է ամենակենսականը, քանի որ, եթե նույնիսկ լինի ճանաչում լինի, բայց չլինի համարժեք անվտանգության համակարգ, ապա այդ ճանաչումը հօդս է ցնդում»,-ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search