Սիրիայի իշխանությունները պլանավորում են նոր օդանավակայան կառուցել Դամասկոսում, որը կփոխարինի գրեթե 50 տարի առաջ կառուցված հին օդանավակայանին:
Դամասկոսում նոր օդանավակայան կկառուցեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը:
«Կառուցվելու Է Դամասկոսի նոր օդանավակայանը: Ներկայիս օդանավակայանը կառուցվել Է 1970 թվականին, դրա թողունակությունը փոքր Է: Ուստի մենք մտադիր ենք պատրաստել նոր օդանավակայանի նախագիծ, որն ավելի կհամապատասխանի Դամասկոսին»,-հայտարարել Է նախարարը: Համուդը չի ճշտել նոր համալիրի կկառուցման կոնկրետ ժամկետը: Մինչեւ Սիրիայում պատերազմի սկսվելը Դամասկոսի օդանավակայանը ոչ միայն ամենախոշորն Էր երկրում, այլեւ տարածաշրջանում: Այժմ 12 ինքնաթիռներից աշխատանքային վիճակում են միայն հինգը, մնացածները վնասվել են մարտական գործողությունների ընթացքում: Դամասկոսից միջազգային չվերթեր են իրականացվում միայն Իրան, Լիբանան, Հայաստան եւ Ռուսաստան: Օդանավակայանի տնօրեն Բաշար Գաֆրան հուլիսին հայտնել Էր, որ օդային նավահանգիստը նախքան պատերազմը տարեկան սպասարկում Էր մոտավորապես 4 մլն ուղեւորների, այժմ՝ կես միլիոնից ոչ ավելի ուղեւորների: