Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Վարդգես Բաղրյանի «Ավո» վերահրատարակված գրքի շնորհանդեսը

ԱՀ գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել լրագրող, հրապարակախոս, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանի «Ավո» վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Վարդգես Բաղրյանի «Ավո» վերահրատարակված գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում   կայացել  է Վարդգես Բաղրյանի «Ավո» վերահրատարակված գրքի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Վ. Բաղրյանի ստեղծածն իսկական գրականություն է, որովհետև այն հայ ազատամարտիկի անցած ճանապարհի անխոտոր, անսխալ, անսեթևեթ, չգունավորված տարեգրությունն է. այն, անշուշտ, դժվար, բայց պատվաբեր առաքելություն է:

«Ես կարծում եմ, որ մեր անկախության տարեգրությունից եթե մի քանի գրքեր մնան, ապա մեկն անպայման լինելու է Վ. Բաղրյանի գրած «Ավո»-ն, որի աղբյուրագիտական նշանակությունը մեր իրականության մեջ բավականին շատ է: Արտերկրում մեծ պահանջարկ կա Վ. Բաղրյանի գրքերի՝ առավելապես «Ավո»-ի հանդեպ»,-ըստ էության ասել է Վ. Հակոբյանը:

Վ. Բաղրյանի խոսքով՝ գիրքը ծնվել է իր՝ Ավոյի մասին նկարահանված ֆիլմից:

««Ավո» գիրքն առաջին անգամ տպագրվել է 1993 թվականի նոյեմբերին՝ Ավոյի զոհվելուց հինգ ամիս հետո: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ Ավոյի ծննդյան օրը: Պատերազմից հետո գիրքը թարգմանվել է ռուսերեն: Հերոսի ծննդյան 50 ամյակին միտք հղացավ այն թարգմանել նաև անգլերեն և նրա կեսդարյա հոբելյանի առթիվ հրատարակել եռալեզու միասնական գիրք: Իսկ Ավոյի 60-ամյակի առթիվ գիրքը վերահրատարակվեց: Գիրքն անփոփոխ է. ոչինչ չեմ ավելացրել, բացառությամբ Ավոյի մասին կարծիքների, որոնք արտահայտել են նրա մարտական ընկերներն ու մտերիմները: Եռալեզու գրքի լույսընծայման համար շատ ուրախ եմ ու հպարտ»,- ընդհանրացրել է գրքի հեղինակը:

Միջոցառմանն ԱՀ գրողների միության անդամ Ռոբերտ Եսայանն էլ իր խոսքում նշել է, որ Վ. Բաղրյանն Ավոյի կերպարով իրականացրել է իր ստեղծագործական մտածողության գյուտը՝ երկխոսությունների միջոցով ստեղծելով կերպար, որն օրինակ է գալիք սերունդների համար:

«Գիրքն ընթերցողին հասավ դեռևս պատերազմի տարիներին: Հողինակն քանիսց եղել է մարտական գործողություւների կիզակետում և մասնագիտական վարպետությամբ վավերագրել իրողությունը: Այդպիսի միջավայրում էլ հենց կերտվել է ապագա գրքի հերոսը: Ավոն մարդու իրական և գրական կերպար է. նա մշտապես հուզելու և հերոսության է մղելու ընթերցողին»,-մասնավորապես ասել է Ռ. Եսայանը:

Գ. Նարեկացի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն էլ, շնորհավորելով գրքի հղինակին, ասել է.«Գիրքը եռալեզու բարձրարժեք գործ է: Հեղինակը ներկայացրել է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր՝ առանց չափազանցության, անպաճույճ, հավաստի ու ճշգրիտ վավերագրական փաստերով: Վ. Բաղրյանը ոչ միայն կերտել է Ավոյի կենդանի կերպարը՝ հավերժացնելով նրան, այլև նրա միջոցով ամբողջացրել  է հայ ժողովրդի հերոսական կերպարը»:

Շնորհանդեսին  ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության անդամներ, համալսարանի դասախոսներ, ընթերցողներ, հյուրեր և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search