Artsakhpress

Հասարակական

Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ Արցախի գրողների միությունը ցավակցական ուղերձ է հղել

Ծանր հիվանդությունից հետո, 2017թ. դեկտեմբերի 25-ին իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը:

Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ Արցախի գրողների միությունը ցավակցական ուղերձ է հղել

Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ Արցախի գրողների միությունը
ցավակցական ուղերձ է հղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրողի մահվան առթիվ ցավակցական ուղերձ է հղել Արցախի գրողների միությունը:

Արմեն Հովհաննիսյանի մահվան առթիվ իրենց ցավակցություններն են հայտնում նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը և «Արցախպրես» լրատվական գործակալության աշխատակազմը:

Արմեն Խաչատուրին ԽՍՀՄ գրողների միության անդամ էր 1989-ից, Արցախի գրողների միության անդամ՝ 1994-ից, Հայաստանի գրողների միության անդամ՝ 2004-ից:

Ծնվել է 1932թ. մայիսի 12-ին, Արցախի Բերդաշեն գյուղում: Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցից հետո ավարտել է Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

Ստեղծագործական ու լրագրողական բեղմնավոր ուղի է անցել Ա. Հովհաննիսյանը: Մի քանի տարի շարունակ խմբագրել է Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» բազմատիրաժ թերթը, եղել է նույն կոմբինատի կուսկոմիտեի քարտուղարը: Որպես լրագրող առանձնապես իրեն դրսևորել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթի սեփական թղթակցի պաշտոնում աշխատելու տարիներին: 1974-ին նշանակվել է ԼՂ գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար: 1984-ից անցել է կուսակցական աշխատանքի՝ հայրենի գյուղում և ԼՂ մարզկոմի ապարատում: Երկար ժամանակ նա աշխատել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում: Այնուհետև խմբագրել է «Արցախի կոմունիստ» թերթը:

1959թ. հրատարակված առաջին «Բարի ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն ջերմորեն ընդունեցին ընթերցողներն ու գրաքննադատները: Հետագա տարիներին նա հանդես եկավ «Հայրենի տուն» (1963), «Նվագներ հողի» (1967), «Գալիս ենք և մենք» (1973), «Անմահների ձայնը» (1975), «Հեռաստանների կանչը» (1978), «Հայրենիք և սեր» (1980), «Չհորինված մեղեդիներ» (1984), «Ավանդատուն» (1992), «Տարաժամի զանգեր» (1997), «Մոմակալներում հալոցք չէ մոմի» (2002), «Ապաշխարան» (2007), «Երկերի ժողովածու 2 հատորով» (2012), «Մայրամուտի նվագներ» (2016) և այլ ժողովածուներով ու ճանաչվեց որպես ինքնատիպ ու բեղմնավոր քնարերգու: 

Ա. Հովհաննիսյանը հայրենիքի և ժողովրդի սիրով ներշնչված, նրա ներկայով ու ապագայով ապրող բանաստեղծ էր, հայրենի եզերքի նվիրյալ, նրա գեղեցիկ ավանդույթների պաշտպան:

Արցախի ազգային ազատագրական պայքարի տարիներին մարտական նոր պաթոսով հնչեց նրա պոետական ձայնը:

Բացահայտելով մեր ժողովրդի պատմական ժամանակաշրջանի անդրադարձումները, Ա. Հովհաննիսյանը վերագտավ արցախցուն, որը նախ՝ մաքառում էր հոգու խորքում և ապա պայքարի ասպարեզ մտավ հանուն պապենական Արցախ աշխարհի անկախության ու ազատության:

Ճանաչված բանաստեղծ, երջանիկ հայր ու պապ Ա. Հովհաննիսյանի հիշատակը միշտ վառ կմնա հարազատների ու նրան ճանաչողների, նրա պոեզիայի սիրահարների սրտերում


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search