Ընթացիկ տարվա հունվարի 1-7-ը Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում ծնվել է 22 երեխա, 2017 թվականի նույն ժամանակահատվածի 23-ի համեմատ:
Տարվա առաջին շաբաթում ծնվածների մեջ գերակշռել են տղա երեխաները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի ծննդատան գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը: Նրա խոսքով՝ ծնված երեխաներից 16-ը տղա է, իսկ 6-ը՝ աղջիկ: