Այս տարվա հունվարի 10-ից տրվելու է դպրոցական առարկայական օլիմպիադաների մեկնարկը։
ԱՀ-ում հունվարի 10-ից մեկնարկելու են դպրոցական առարկայական օլիմպիադաները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանն ասել է, որ օլիմպիադայի ներդպրոցական փուլը տևելու է ներառյալ հունվարի 10-25-ը. շրջանային (քաղաքային) փուլը տևելու է հունվարի 30-ից փետրվարի 19-ը, իսկ հարնապետականը՝ փետրվարի 24-ից մարտի 16-ը:
Ըստ մեր զրուցակցի՝ օլիմպիադայի եզրափակիչ փուլն էլ տեղի է ունենալու ՀՀ-ում, որի անցկացման օրն առայժմ հայտնի չէ:
Ռ. Մուսայելյանի խոսքով՝ օլիմպիադաների մասնակիցների մեծ մասը հումանիտար առարկաներ են ընտրում և արձանագրում բարձր արդյունքներ:
Նշենք, որ առարկայական օլիմպիադաներն անց են կացվելու 15 առարկաներից: