Անցած տարվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը նախնական տվյալներով կազմել են շուրջ 39 մլրդ 730 մլն դրամ` պլանավորված 37 մլրդ 450 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.1 տոկոսով կամ 2280.3 մլն դրամով, իսկ 2016թ.-ի ցուցանիշը` 22.8 տոկոսով կամ 7 մլրդ 377 մլն դրամով:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 6.1 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ հավելելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 29 մլրդ 375.9 մլն դրամը կամ 73.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23 մլրդ 115.8 մլն դրամի կամ 71.4 տոկոսի դիմաց: