Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունել Է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության բանակցությունները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել Է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ կայացած շփումները՝ հույս հայտնելով, որ նրանց երկխոսությունը կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունել Է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության բանակցությունները

ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունել Է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության բանակցությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11  հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միեւնույն ժամանակ ԱԽ-ի անդամները կոչ են արել ամբողջությամբ կատարել իր բանաձեւերը, որոնք Փենյանին արգելում են միջուկային զենք մշակել եւ պատժամիջոցներ են նախատեսում նման գործունեության համար:

Այդ մասին, լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը՝ ամփոփելով Անվտանգության խորհրդի փակ նիստի արդյունքները:

«Անվտանգության խորհրդի անդամները ողջունեցին ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության վերջին քայլերն ու շփումները,- ասել Է դիվանագետը:- Անվտանգության խորհրդի անդամները նշեցին, որ կորեական երկու պետությունների միջեւ նման նախնական երկխոսությունը կարող Է հնարավորություններ բացել Կորեական թերակղզում վստահության ամրապնդման համար, թուլացնել լարվածությունը եւ բերել միջուկազերծման»: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգծել են, որ «ԿԺԴՀ-ն եւ անդամ բոլոր մյուս պետությունները պարտավոր են ամբողջությամբ ու խստիվ կատարել Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերը»: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման շուրջ երկխոսության առաջին փուլը հունվարի 9-ի առավոտյան տեղի Է ունեցել Փանմունջոն սահմանամերձ կետում: Կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ:

ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան նաեւ որոշել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ: Նաեւ Կորեայի Հանրապետության իշխանություններն ակնկալում են, որ ԿԺԴՀ-ն բազմամարդ պատվիրակություն կուղարկի Փյոնչհանի Օլիմպիադային, որի կազմում կլինի 400-ից մինչեւ 500 մարդ: Նախօրյակին Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն Է հայտնել պայմանով, որ դա կնպաստի հյուսիսկորեական միջուկային խնդրի լուծմանը: «Ես պատրաստ եմ բարձր մակարդակի հանդիպում անցկացնել, եթե դա կօգնի լուծել Հյուսիսի միջուկային խնդիրը, ինչպես նաեւ վերականգնել միջկորեական հարաբերությունները»,- ասել Է նա:

Նախագահը նաեւ նշել Է, որ Կորեայի Հանրապետությունը նման հանդիպման անցկացմանը դրականորեն Է վերաբերվում միայն այն դեպքում, եթե որոշակի երաշխիքներ տրվեն դրա արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ դրանք չպետք Է լինեն «բանակցություններ հանուն բանակցությունների», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search