Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվելու են համակարգչային ծրագրավորման դասընթացներ

«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ մարտի 1-ից Ստեփանակերտում կազմակերպելու է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական պրակտիկա» թեմայով դասընթաց:

Ստեփանակերտում կազմակերպվելու են համակարգչային ծրագրավորման դասընթացներ

Ստեփանակերտում կազմակերպվելու են համակարգչային ծրագրավորման դասընթացներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11  հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի ղեկավար Աղասի Գրիգորյանն ասել է, որ դասընթացին մասնակցելու համար տարիքային որևէ սահմանափակում չկա, իսկ ընդունելության համար անհրաժեշտ է տրամաբանություն, մաթեմատիկայի բավարար գիտելիքներ, անգլերեն լեզվի իմացություն և տեխնիկական գրականություն կարդալու ունակություն:

«Հետևելով իր ռազմավարությանը՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության նպատակն է մեծացնել ինժեներական ուժը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Դասընթացը կազմակերպվում է 2 փուլով, որի առաջին փուլը՝ տեսական մասը, սկսվելու է մարտի 1-ին և տևելու է 6-8 ամիս՝ կախված մասնակիցների գիտելիքներից: Արդեն երկրորդ՝ գործնական փուլին կարող են մասնակցել առաջին փուլի լավագույն շրջանավարտները»,- նշել է Ա. Գրիգորյանը և ավելացրել, որ դասընթացն ընդգրկում է համակարգչի կառուցվածքի և օպերացիոն համակարգերի, GNU Linux OS ծրագրի մշակման պրոցեսի եւ գործիքների (XP/SCRUM, QA, vim, svn/git, gcc,...), ինտերպրետացվող/սկրիպտային լեզուների (bash, python), տվյալների կառուցվածքների և ալգորիթմների, օբյեկտ-կողմնորոշման ծրագրավորման հիմունքների և ինտերնետ ծրագրավորման հիմունքների (full stack web development) իմացություն:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ դասընթացներն անվճար են, ուսումնառության ամբողջ ընթացքում ուսանողները ստանալու են կրթաթոշակ՝ ամսական 50.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերը)։ Նմանատիպ դասընթաց Ստեփանակերտում կազմակերպվել էր 2 տարի առաջ, և, կախված որակից, այն կարող է շարունակական դառնալ:

Ծրագրի ղեկավարը նշել է, որ դասընթացները ուղեկցվելու են ընթացիկ և ավարտական քննություններով. վերջում ուսանողներին տրվելու են հավաստագրեր: Ուսումնառությունը հաջողությամբ ավարտած ուսանողները շարունակելու են աշխատել «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում:

Նշենք, որ մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե PDF ֆորմատով aghasi@instigatemobile.com էլ․ հասցեին մինչև ս/թ փետրվարի 15-ը։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է գրավոր թեստի և բանավոր հարցազրույցի միջոցով:

Հավելենք, որ դասերը կանցկացվեն «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի գրասենյակում (հասցեն՝ Թումանյան փող., 74/1 շենք), շաբաթական 5 օր, օրական 4-8 ժամ ծանրաբեռնվածությամբ` կախված խմբից։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search