Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հաջող» չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների համար. ՀՀ ԱԳ փոխնախարար (Tert.am)

Ոչինչ չի կարող խանգարել Հայաստանին 2018թ.-ի գարնանն առոչինչ հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները:

Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հաջող» չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների համար. ՀՀ ԱԳ փոխնախարար (Tert.am)

Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հաջող» չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների համար. ՀՀ ԱԳ փոխնախարար  (Tert.am)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11  հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա՝ եթե Թուրքիայի իշխանություններն առանց նախապայմանների վավերացնեին այս արձանագրությունները, այդ ժամանակ գուցե փաստաթուղթը չչեղարկվեր, բայց այդպիսի միտում Թուրքիայի իշխանությունների կողմից չկա: Նա նշեց, որ Թուրքիան շարունակում է հայտարարել, որ արձանագրությունները կվավերացվեն միայն ղարաբաղյան հակամարտության իրենց ցանկացած տարբերակով կարգավորման դեպքում: Հենց այդ մոտեցումն էլ, ըստ նրա, խանգարեց կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Փոխնախարարը շեշտեց՝ Հայաստանի համար այդ մոտեցումը երբեք ընդունելի չի լինի, նման նախապայմաններով Հայաստանի հետ խոսելն անիմաստ է: Շավարշ Քոչարյանն ասաց, որ որքան հեռու մնա Անկարան հայ-ադրբեջանական հարաբերություններից, արցախյան հիմնահարցից, այնքան օգտակար կլինի բանակցային գործընթացի համար:

- Նախորդ տարի սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2018թ.-ի գարուն ենք մտնելու առանց հայ-թուրքական արձանագրությունների: Ինչ-որ բան փոխվե՞լ է, այս ընթացքում հնարավո՞ր է, որ առաջացել են որոշակի գործոններ, որոնք կխանգարեն Հայաստանին առոչինչ հայտարարել այս արձանագրությունները:

- Մեզ ոչինչ չի խանգարում: Եթե Թուրքիայի իշխանությունները գնային նրան, որ առանց նախապայմանների վավերացնեին արձանագրությունները, այդ ժամանակ տեղ կլիներ մտածելու, բայց այդպիսի միտում մենք չենք տեսնում:

- Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո միջնորդները չե՞ն փորձել համոզել Հայաստանին՝ չհանել ստորագրությունն այս արձանագրություններից:

- Միջնորդերը վաղուց համոզվել են, որ Հայաստանն իր կողմից անհրաժեշտ ճանապարհն անցել է և որ խոսքը Թուրքիայինն է: Ժամանակին այս մասին միջնորդները հայտարարություն արել, նրանք այս ամենը հստակ գիտակցում են, դրա համար Հայաստանի նկատմամբ որևէ կշտամբանք միջնորդների կողմից չի սպասվում:

- Պարո՛ն Քոչարյան, արդյո՞ք այս տարի գարնանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման հեռանկարի վրա վերջնականապես «խաչ է քաշվում»:

- Գիտեք, հարևան երկու երկրների պարագայում հարաբերությունների կարգավորման հեռանկար միշտ էլ կա: Եղել է նախաձեռնություն, որը հնարավորություն էր տալիս սկսել կարգավորման գործընթաց, բայց թուրքական կողմը տապալեց այն: Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հաջող» չեն նման գործընթացների համար:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը արձանագրությունները առոչինչ հայտարարելու վերջնաժամկետ դրեց գարունը: Արդյո՞ք այս ժամանակը տրվեց, որպեսզի միջնորդները որոշակի աշխատանք հասցնեն տանել և գուցե աշխատեն Թուրքիայի հետ՝ թույլ չտալու համար գործընթացի դեյուրե ավարտ:

- Միջնորդները շատ ջանքեր են գործադրել, որ գործընթացն առաջ շարժվի, բայց այն միևնույնն է առաջ չի շարժվել և չի շարժվի մինչև նախագահի կողմից նշված ժամկետը: Մյուս կողմից` կան համակարգային փոփոխություններ, կա մի իրավիճակ, երբ ինքը նախագահն էր ժամանակին նախաձեռնել այս գործընթացը և ինքը հնարավորություն ունի օրենքով սահմանված կարգով չեղարկել այս համաձայնագրերը:

- Թուրքիայի իշխանությունները նշում են, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել այն ժամանակ, երբ լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

- Հենց այդ մոտեցումն էլ խանգարեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Այդ մոտեցումը Հայաստանի համար երբեք ընդունելի չի լինի, նման նախապայմաններով մեզ հետ խոսելն անիմաստ է: Որքան հեռու մնա Անկարան հայ-ադրբեջանական հարաբերություններից, արցախյան հիմնահարցից, այնքան օգտակար կլինի բանակցային գործընթացի համար:

- Հարևան Իրանում տեղի ունեցած ցույցերն ինչպե՞ս կգնահատեք: Արդյոք դա վտանգավո՞ր կարող է լինել մեզ համար:

- Հայաստան-Իրան հարաբերությունների վրա տեղի ունեցողը բացասական անդրադարձ չի ունենա: Մեր հարաբերությունները պահպանվելու են:

- Խոսվում է այն մասին, որ Իրանում տեղի ունեցած ցույցերի հետևում ԱՄՆ-ն է կանգնած: Կա՞ արդյոք նման հիմք մտածելու:

- Ցանկացած ցույցերի մասին նման բան միշտ էլ ասվում է՝ որտեղ ուզում է դա լինի: Դա ստանդարտ է: Արտաքին ուժերը ցույց են տալիս իրենց դիրքորոշումն այդ ցույցերի նկատմամբ և դա կարելի է գնահատել միջամտություն կամ աջակցություն կամ հակառակը: Նման միտումներ միշտ էլ կարելի է տեսնել: Տվյալ պարագայում այնքան բացահայտ արտահայտվեց արտաքին ուժերի շահագրգռվածությունը, որ որոշակի հիմքեր այդպես խոսելու, իհարկե, կան:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search