Artsakhpress

Հասարակական

Facebook-ը կնվազեցնի տեղեկատվական եւ գովազդային հրապարակումների նշանակությունը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում նշել է, որ մտադիր է փոխել օգտատերերի լրահոսում առաջնային գրառումների ընտրության սկզբունքը՝ սահմանափակելով ընկերությունների հաղորդագրությունների, լուրերի եւ տեսանյութերի թիվը:

Facebook-ը կնվազեցնի տեղեկատվական եւ գովազդային հրապարակումների նշանակությունը

Facebook-ը կնվազեցնի տեղեկատվական եւ գովազդային հրապարակումների նշանակությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12  հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսով Facebook-ի թիմը մտադիր է ցանցը օգտատերերի անձնական շփումներին ավելի տրամադրող դարձնել, փոխանցում է ՌԲԿ-ն: 

Ցուկերբերգի պարզաբանմամբ՝ ավելի շատ բողոքներ է ստանում, որ կոնտենտը սկսել է լրահոսում ճնշել մտերիմ ընկերների հաղորդագրությունները: «Դժվար չէ հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունեցել: Վերջին մի քանի տարիներին տեսանյութերը եւ այլ հրապարակային կոնտենտները պայթյունավտանգ տեմպով տարածվել են Facebook-ում: Դրա հետեւանքով մեր լրահոսում ավելի շատ են հայտնվում հրապարակային գրառումները, իսկ ընկերների եւ ազգականների գրառումները նվազում են: Սա փոխել է հավասարակշռությունը եւ մեզ հեռացրել առավել կարեւոր բաներից, որոնց համար էր Facebook-ը նախատեսված՝ օգնել մեզ շփում պահպանել»,- news.am-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է նա:

Նրա խոսքով՝ սոցցանցի թիմը իրեն պատասխանատու է համարում, որպեսզի Facebоok-ը լինի պարզապես ժամանակ անցկացնելու միջոց, բայց նաեւ նպաստի օգտատերերի «բարեկեցությանը»: Ըստ Ցուկերբերգի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոցցանցերը բարիք են բերում այն դեպքում, երբ օգտագործվում են առանձին մարդկանց միջեւ շփում պահպանելու համար: Տեսանյութեր դիտելը եւ հոդվածներ ընթերցելը չնայած ավելի տեղեկատվական բնույթ ունի, չի օգնում սոցիալական հաղորդակցությանը: Այս պատճառով լրահոսի ձեւավորման կարգը կփոխվի, դրանում ավելի շատ կհայտնվեն ընկերների հաղորդագրությունները:

​«Ցանկանում եմ պարզաբանել՝ ես պատրաստ եմ այն բանին, որ այս փոփոխություններից հետո կկրճատվի ժամանակը, որ մարդիկ անցկացնում են Facebook-ում, իսկ փոխազդեցության որոշ միջոցներ կդադարեն տարածված լինել: Սակայն ես նաեւ հույս ունեմ, որ ժամանակը, որը դուք այստեղ կանցկացնեք, ավելի արժեքավոր կդառնա»,- նշել է Ցուկերբերգը:

Facebook-ում գործում է լրահոսի ձեւավորման հատուկ ալգորիթմ, որը սեփական հայեցողությամբ է ընտրում օգտատիրոջ համար ամենակարեւոր հաղորդագրությունները: Ժամանակագրական պատկերումից ցանցը հրաժարվել է 2006 թվականից, չնայած բոլոր հաղորդագրությունների դիտումը հնարավոր է կարգավորումներով: «Մեր նպատակը աշխարհում յուրաքանչյուր մարդու համար միանգամայն անհատական թերթ ստեղծելն է»,- Ցուկերբերգը 2014-ին այսպես էր մեկնաբանել նման մոտեցումը:

Այդուհանդերձ, այս որոշումը բազմիցս հարուցել է օգտատերերի քննադատությունը, որոնք բաց էին թողել իրենց համար կարեւոր հաղորդագրություններն այն պատճառով, որ ալգորիթմն ավտոմատ դրանք հեռացնում էր: 

Facebook-ը բազմիցս փոխել է ալգորիթմը, որով օգտատերերը լցնում են լրահոսը: ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտնաբերվեց, որ ալգորիթմը (եւ այն ուղղորդող մարդիկ) նկատելի առավելություն է տալիս ձախ-ազատական հրապարակումներին:

Քարոզարշավի վերջում եւ հաջորդ տարվա ընթացքում նկատվեց, որ Facebook-ը ապատեղեկատվություն տարածելու կարեւորագույն ուղի էր դարձել: Անցկացված հետազոտությունները ցույց էին տալիս, որ ֆեյքերի մի մասը տարածվում էր պարզապես հանուն գովազդի, բայց մի մասն էլ գալիս էր ռուսական «թրոլինգի ֆաբրիկայից»:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search