2019 թվականից Արցախում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:
Արցախում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ գործընթացը թե՛ Արցախում և թե՛ ՀՀ-ում սկսվել էր 2013 թվականին, բայց այնուհետև կանգ էր առել, չնայած որոշակի աշխատանքներ կատարվել էին. ներդրվել էր եկամտային և էլեկտրոնային հաշվետվությունների համակարգերը:
«Ըստ օրենքի, 2019 թվականից համակարգն Արցախում դառնալու է պարտադիր 1974 թվականի հունվարի 1-ից ծնված անձանց համար: Այդ համակարգի հիմնական էությունն է ապահովել ավելի բարձր կենսաթոշակներ կենսաթոշակների աղբյուրների բազմազանության հաշվին՝ ոչ միայն պետական բյուջեից թոշակ վճարելով, այլև համապատասխան եկամուտների և հիմնադրամների վճարումների շնորհիվ, ինչպես նաև խնայողություններ կուտակել հանրապետությունում, որպեսզի դրանք ուղղվեն տնտեսության զարգացմանը»,- ասել է Գ. Մարտիրոսյանը: