Ընթացիկ տարվա պետական բյուջեով 400 միլիոն դրամ է սահմանվել վերաբնակեցման ծրագրի խթանման համար:
Վերաբնակեցման ծրագրի խթանման համար լրացուցիչ 400 միլիոն դրամ կհատկացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով պետական բյուջեով ստանձնված սոցիալական պարտավորություններին ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նախարարի խոսքով՝ հատկացված ֆինանսական միջոցները հիմնականում կուղղվեն բնակարանաշինությանը, որը կիրականացվի ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից:
Նշենք, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերաբնակեցման և հայրենադարձության լայնածավալ ծրագրի իրականացման համար առկա միջոցները բավարար չեն, և այդ հարցում անհրաժեշտ է համահայկական ջանքերի գործադրում: