Artsakhpress

Հասարակական

Այսօր աշխարհում նշվում է Վիքիպեդիայի օրը

Հունվարի 15-ն աշխարհում նշվում է «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ծննդյան օր. այն ստեղծվել է 2001 թվականին Ջիմի Ուելսի և Լարի Սանգերի կողմից հենց այսօրը:

Այսօր աշխարհում նշվում է Վիքիպեդիայի օրը

Այսօր աշխարհում նշվում է Վիքիպեդիայի օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Վիքիպեդիան» ունի 285 լեզվական տարբերակ. հայերենը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի վիքիակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանն ասել է, որ այսօր «Վիքիպեդիան» մեծ տարածում ունի ընթերցողների լայն շրջանակներում:

Մեր զրուցակցի խոսքով՝ հայերեն «Վիքիպեդիան» ստեղծվել է 2004 թվականին և ներկայումս  ունի  237 հազար հոդված:

«Հայաստանում  և  Արցախում   ունենք 11  վիքի  ակումբ: 2015 թվականին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է առաջին վիքի ակումբը, այնուհետև՝ Հադրութի շրջանի Տող գյուղում և Քարվաճառում: Երեք տարիների ընթացքում Արցախի վիքի ակումբների անդամները հասցրել են խմբագրել ավելի քան 1000 հոդված, որից 300-ից ավելին Արցախի մասին է»,-ասել է Ի. Սաֆարյանը և հավելել, որ իրենք մասնակցում են տարբեր վորքշոփերի, վիքիճամբարների, հանդիպումներ են ունենում պետական պաշտոնյաների, հայտնի մարդկանց հետ և քննարկում Վիքիպեդիային վերաբերող հարցեր՝ խթանելու համար նրա տարածումն Արցախւմ:

«Վիքիպեդիա» ազատ  հանրագիտարանային նախագիծն  Արցախում  և  Հայաստանում   հովանավորում  է  շահույթ չհետապնդող «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն հիմնադրամը:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն էլ, կարևորելով «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում ասել է, որ Վիքիպեդիայի նպատակն է գիտելիքը հասանելի դարձնել յուրաքանչյուրին։

«Շատ երկրներում «Վիքիպեդիան» կրթական գործիք է, որի օգնությամբ երեխաները ոչ միայն նոր գիտելիքներ են ձեռք բերում, այլև զարգացնում են իրենց թարգմանչական, խոսքի, մտքի ձևակերպման հմտությունները»,-ավելացրել է Ս. Մկրտչյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

Search