Artsakhpress

Տնտեսական

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում շուտով 37 խորքային հորեր կկառուցվեն

Ընթացիկ տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների շուրջ 870 հեկտար հողատարածքների ոռոգման համար շուտով մեկնարկելու է 37 խորքային հորերի կառուցման ծրագիրը:

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում շուտով 37 խորքային հորեր կկառուցվեն

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում շուտով 37 խորքային հորեր կկառուցվեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Տիգրան Ծատրյանը և ավելացրել, որ ներկայումս Հիմնադրամի կողմից իրականացվում է նախագծերի պատրաստում, որին հաջորդելու են շինարարական աշխատանքները:

«Ծրագիրը հիմնականում կիրականացվի նախկինում հողերի սեփականաշնորհման ժամանակ բնակիչների կողմից ձեռքբերված այգիներում, որից կօգտվեն շուրջ 850 հողօգտագործողներ: Ինչ վերաբերվում է Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների ընտրությանը, ասեմ, որ այն պատահական չի եղել, քանի որ նախապես կատարված ուսումնասիրությունների համաձայն այդ շրջաններում վերգետնյա ջրային ռեսուրսները քիչ են»,- ասել է փոխնախարարը:

ԱՀ ԳՆ փոխնախարարի խոսքով՝ բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատկացված միջոցներից՝ 2018 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության նախարարությունը ևս նախատեսել է գումարներ նոր ոռոգման համակարգերի և խորքային հորերի կառուցման, ինչպես նաև ջրանցքների և ջրամբարների սպասարկման համար, որի արդյունքում կավելանան ոռոգովի տարածքները:

«Ընթացիկ տարում պետական բյուջեով արտեզյան ջրհորների կառուցման և վերանորոգման համար նախատեսվում է 300 միլիոն ՀՀ դրամ, ջրախնայողական տեխնոլոգիաների համար՝ 335 միլիոն, իսկ ջրամբարների, ջրանցքների և ջրատարների կառուցման ու վերանորոգման համար՝ 200 միլիոն դրամ: Այս համատեքստում նախարարության կողմից ներկայումս մշակվում է մեկ այլ ծրագիր, ըստ որի 1 հա-ից ավելի հողատարածքներ ունեցող հողօգտագործողները ջրի առկայության պայմաններում կկարողանան օգտվել կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման պետական աջակցությունից»,- ասել է Տ. Ծատրյանը:

Մեր զրուցակցի պնդմամբ, սակայն, այստեղ կան որոշ խնդիրներ, քանի որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ոռոգման կաթիլային համակարգը տեղադրվում է հողօգտագործողների կողմից, հաճախ ժամանակի կամ ոչ ճիշտ տեղադրման հետևանքով տեխնիկական խնդիրներ են առաջանում: Այդ նպատակով հետագայում նախատեսվում է գործընթացն իրականացնել կենտրոնացված ձևով: Մասնավորապես, հողօգտագործողի կողմից հայտի ներկայացման դեպքում գյուղնախարարությունը մասնագիտացված կազմակերպության հետ կնքելու է պայմանագիր, և կաթիլային համակարգը տեղադրվելու է ամենակարճ ժամկետներում՝ ապահովելով նաև երաշխիքային սպասարկում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search