Իրաքյան Քրդստանի իշխանությունները պայմանավորվել են Իրաքի Քաղավիացիայի վարչությանը փոխանցել վերահսկողությունն ինքնավարության օդանավակայանների նկատմամբ։
Իրաքյան Քրդստանը համաձայնել է օդանավակայանների վերահսկողությունը փոխանցել Բաղդադին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստալիքը։
Կողմերը նաև պայմանավորվել են հանել միջազգային ավիահաղորդակցության արգելքը Սուլեյմանիայի և Էրբիլի օդանավակայանների համար։ Իրաքյան իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Համաձայնագրին պետք է հավանություն տա Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին։
Քրդական օդանավակայանների վերահսկման համար այնտեղ պետք է ներկա գտնվեն մասնագետներ Իրաքի տրանսպորտի նախարարությունից։
Միջազգային ավիահաղորդակցությունը քրդական ինքնավարության հետ դադարեցվել էր 2017 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ի պատասխան Իրաքյան Քրդստանում անցկացած անկախության հանրաքվեի։