Artsakhpress

Մշակույթ

Հայ երգը մարդու մեջ պիտի սերմանվի մանուկ հասակից. Նաիրուհի Ալավերդյան

Արցախի ժողովրդական երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-յի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Ալավերդյանն այսօր էլ շարունակում է իր ներդրումը բերել Արցախի մշակութային կյանքում՝ իր սաներին ու ժողովրդին փոխանցելով հայ երգի անմահ գանձերը:

Հայ երգը մարդու մեջ պիտի սերմանվի մանուկ հասակից. Նաիրուհի Ալավերդյան

Հայ  երգը    մարդու  մեջ    պիտի    սերմանվի  մանուկ   հասակից. Նաիրուհի  Ալավերդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Նաիրուհի  Ալավերդյանն  պատմել  է, որ  ինքը  դեռ   մանկուց    շատ  է    սիրել   երգել  ու  պարել: Նա  շուրջ    20  տարի  հանդես  է  եկել  Արցախի   բեմահարթակներում՝  իր  պարով  հիացնելով   հանդիսատեսին:

«Ես   այնքան  եմ   տարված  եղել   պարարվեստով, որ  չեմ  էլ   պատկերացրել, որ  մի  օր  դառնալու  եմ հանրահայտ  երգչուհի:Ինձ  միշտ   թվացել  է, որ   պարն  է  իմ  տարերքը:Սակայն,  երբ  1968  թվականին   ավարտեցի      Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանի     դասական-վոկալ   բաժինը,  սկսեցի  զբաղվել  միայն  երգարվեստով:Արվեստի  այս  ճյուղը  կարծես  մի   անծայրածիր  օվկիանոս   է, ուր   մտնողը   չի  կարողանաում   հագեցնել  իր   ծարավը:

Իմ  կարծիքով՝  մարդ   պետք  է միշտ    կարողանա  իր   տեղն  ու  դերը  գտնել   կյանքում, կատարել մասնագիտական  այնպիսի ընտրություն,որին կոչված  է ինքը:Այդպես  միայն   նա  կկարողանա  իր ավանդն  ու  ներդրումը  բերել   սերունդներին»,-  ասել   է  Ն. Ալավերդյանը:

Արցախի  երաժշտական  կյանքում  Ն.  Ալավերդյանի    երազանքները  կատարվել  են:

Նա    դեռևս  մանկուց   տարված է  եղել    հայկական  ժողովրդական    երգարվեստով, կատարել  է շատ  ժողովուրդների    երգեր, բայց  իր  հոգու   խորքում  միշտ  էլ  առանձին  տեղ  են  գրավել դարերով  հղկված, զուլալված ու  մեզ  հասած  հայկական  ժողովրդական, գուսանական   երգերը:

Խոսելով երիտասարդ  արվեստագետների   մասին՝   նա   հպարտորեն   նշել  է, որ   ինքն  անչափ  ուրախ  է   Արցախի   երիտասարդ,   տաղանդաշատ  արվեստագետներով, ովքեր, մասնակցելով միջազգային  տարբեր մրցույթների, միշտ  էլ   արժանանում   են    պարգևների    և  բարձր  պահում  Արցախի  անունն  ու  պատիվը:

«Այո՛,  Արցախում, իրոք,   կան   տաղանդաշատ  երիտասարդներ  և    ես  հպարտ  եմ  նրանցով,-ընդգծել    է    երգչուհին  ու  հիշել,- ես  ևս  հյուրախաղերով  ժամանակին   հանդես  եմ  եկել աշխարհի  տարբեր  երկրներում՝ Ֆրանսիայում,  Հունաստանում, Բուլղարիայում, Իրանի  Իսլամական   Հանրապետությունում   և  այլուր»:

Մեր  զրուցակցի  խոսքով՝   երգարվեստն  իր  էությունն  է, իր կյանքի   իմաստը,    և   եթե  ինքը  մանկանա   և   նորից մասնագիտություն   ընտրելու    հնարավորություն  ունենա,  անշուշտ,   վերստին   կընտրեր   երգարվեստի  ուղին:

Ն. Ալավերդյանի   կարծիքով՝   հայ  երգը    մարդու  մեջ    պիտի    սերմանվի  մանուկ   հասակից:

«Երբ     2014  թվականին    ստեղծվել   է    «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղը, նրա մասնակիցները համերգային   ծրագրերով այսօր  էլ   շարունակում  են  հանդես գալ Արցախի տարբեր շրջաններում  և  հայկական   երգարվեստը    տարածում   ամենուր»,-ասել է հանրահայտ  երգչուհին:

Խոսելով  առաջիկա   անելիքների   մասին՝  նա  նշել  է, որ  2018  թվականին  համերգային հարուստ  ծրագրերով ևս  շարունակելու  են  իրենց  առաքելությունը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search