Artsakhpress

Հասարակական

«Դասավանդի՛ր Հայաստան»-ը հայտադիմումներ է ընդունում

Հունվարի 9-ից մեկնարկել է «Դասավանդի՛ր Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրի մասնակցության հայտադիմումների ընդունումը, որին ԱՀ-ից և ՀՀ-ից կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքային փորձից:

«Դասավանդի՛ր Հայաստան»-ը հայտադիմումներ է ընդունում

«Դասավանդի՛ր Հայաստան»-ը հայտադիմումներ է ընդունում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի մարքեթինգի և հաղորդակցման համակարգող Տաթևիկ Ղազարյանն ասել է, որ ծրագրին մասնակցելու համար հայտադիմումների ընդունման գործընթացը տևելու է մինչև ապրիլի 30-ը՝ չորս փուլով։ Մասնակցության համար անհրաժեշտ է www.teachforarmenia.org կայքում սեղմել «Դիմի՛ր, հիմա» կոճակն ու լրացնել հայտադիմումը։ Արդյունքում ընտրված մասնակիցներին պաշտոնապես ուղարկվելու է ծրագրին մասնակցելու հրավեր: 
Դասավանդման երկու տարիների ընթացքում մասնակիցները ստանում են մանկավարժի որակավորում՝ սովորելով ԲՈՒՀ-ում։ Մագիստրոսի կոչում ստանալու բոլոր ծախսերը հոգում է հիմնադրամը։ 
Տ. Ղազարյանի խոսքով՝ ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:



Նա կարևորել է, որ նախաձեռնությանը դիմելու պահին մասնակցի՝ մանկավարժի որակավորում ունենալը պարտադիր չէ. հարկավոր է ունենալ առնվազն բակալավրի աստիճան, գերազանց տիրապետել հայերենին, ինչպես նաև ունենալ անգլերենի բազային գիտելիքներ։ 
«Արդեն ունենք 71 մասնակից Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև 14 շրջանավարտ, որոնք ավարտել են երկամյա ծրագիրը։ Մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատում է դպրոցում, ակտիվ ներգրավված է համայնքի առօրյային, մասնակցում է միջոցառումներին ու նպաստում տվյալ համայնքի զարգացմանը: Այս պահին կան ծրագրում ընդգրկվածներ, ովքեր ծնունդով Արցախից են կամ ապրել են այստեղ»,- ասել է Տ. Ղազարյանը և ավելացրել, որ ծրագրի մասնակից ընտրվելուց հետո բոլորն անցնում են ինտենսիվ վերապատրաստում՝ Ամառային ինստիտուտի շրջանակում։
5-շաբաթյա տևողությամբ այդ վերապատրաստման ընթացքում նրանք ձեռք են բերում դասավանդման հմտություններ, մասնակցում են դասերի, աշխատում աշակերտների հետ, պատրաստվում իրենց դասավանդմանը, վարպետության դասեր ունենում հատուկ մասնագետների մատուցմամբ:
Տ. Ղազարյանի խոսքով՝ վերապատրաստումով ոչինչ չի սահմանափակվում: Յուրաքանչյուր մասնակցի հիմնադրամի կողմից կցվում է առաջնորդության զարգացման մենեջեր (մենթոր), որը կրթության ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետ է:
Նա նշել է նաև, որ ծրագրի տեւողությունը երկու տարի է, որի ավարտից հետո մասնակիցները ձեռք են բերում «Դասավանդի'ր, Հայաստան»-ի կրթության հավասարության դեսպանների կոչումը. ծրագրի շրջանավարտների հատուկ բաժինն աշխատում է նրանց հետ, օգնում է կարիերայի հետագա զարգացման հարցում, ուղղորդում գործընկեր կազմակերպություններ։

Տ. Ղազարյանի խոսքով՝ հիմնադրամը չի տրամադրում կացարան, սակայն յուրաքանչյուր ամիս մասնակիցներին ցուցաբերում է դրամական օգնություն, որպեսզի նրանք կարողանան հարմարվել նոր համայնքում եւ հոգալ բնակության հարցը։
Նշենք, որ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որը գործում է 2014 թվականից եւ իրականացնում է առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր։ Հիմնադրամը ստեղծել և ղեկավարում է երիտասարդ սոցիալական ձեռներեց Լարիսա Հովաննիսյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search