Տուրիստական հոսքի ամենամեծ աճը գրանցվել է եվրոպական երկրներում եւ Աֆրիկայում, վկայում են ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) զեկույցի տվյալները, հաղորդում է Nat-geo-ն:
2017-ը զբոսաշրջային ինդուստրիայի համար վերջին 7 տարիներին ամենահաջողն է դարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անցյալ տարի զբոսաշրջիկների համաշխարհային թիվը կազմել է 1.322 միլիարդ մարդ: Սա վերջին յոթ տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
«Համեմատելով 2016-ի հետ՝ զբոսաշրջիկների թիվն, ընդհանուր առմամբ, աճել է 7 տոկոսով: Առավել մեծ աճը (+ 8 տոկոս) ցույց են տվել եվրոպական երկրները եւ Աֆրիկան: Ընդհանուր առմամբ 2017 թվականին Եվրոպա ժամանել է մոտ 671 միլիոն մարդ, իսկ Աֆրիկա այցելել է այս տարածաշրջանի համար ռեկորդային 62 միլիոն զբոսաշրջիկ», - ասվում է զեկույցում:
Ըստ UNWTO-ի՝ 2018 թվականին դրական միտումը կշարունակվի եւ զբոսաշրջիկների հոսքը կաճի 4-5 տոկոսով: