Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները «զրոյական են»:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական են. Նազարբաև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ հայտարարության ժամանակ:
«Հյուսիսային Կորեայի խնդիրը համատեղ կարող են լուծել միայն ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը: Մեզ՝ հարևաններիս, բնականաբար անհանգստացնում են քաղաքական հարաբերությունները, որոնք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գնացել են դեպի զրոյի»,- ասել է Նազարբաևը:
Ավելի վաղ Նազարբաևը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ի հետ առանց վիզաների ռեժիմ կսահմանվի: