Բուլղարիան ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունի ԵՄ-ի համար:
Բուլղարիայի հաջող նախագահությունը բխում է Հայաստանի շահերից. ԵՄ դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունվարի 17-ին Երեւանում կառույցի պատմության մեջ այս երկրի առաջին նախագահությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ Բուլղարիայի դեսպանի ներկայությունը այս ճեպազրույցին խոսում է ԵՄ ներկայիս օրակարգի բարդության եւ լրջության մասին: «Եվ մենք՝ որպես Եվրոպական Միության անդամ երկրներ, մեծ ակնկալիքներ ունենք ԵՄ-ում Բուլղարիայի հաջող նախագահությունից, քանի որ այս հաջողությունը բխում է եւ՛ ԵՄ-ի, եւ՛ այնպիսի երկրների շահերից, ինչպիսին Հայաստանն է»,- նշել է Սվիտալսկին՝ հավելելով, որ Բուլղարիայի հաջող նախագահությունը թույլ կտա հաղթահարել առկա խնդիրները՝ տանելով դեպի ուժեղ Եվրոպայի կառուցում: «Իսկ նման Եվրոպան ավելի օգտակար կլինի Հայաստանի համար»,- եզրափակել է Պյոտր Սվիտալսկին: