Թուրքիայում ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի կորելու հետ կապված Անկարայի ոստիկանությունը ահազանգ է ստացել հունվարի 16–ի երեկոյան։
Թուրքիայում կորած ռուս դեսպանը իրարանցում է առաջացրել Անկարայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի ՌԴ դեսպանության աշխատակիցներից Ալեքս Անելկովի հարազատները ժամեր շարունակ լուր չունենալով նրանից, ահազանգել են ոստիկանություն, հայտնում է News.am-ը։
Ռուս դեսպանի անհետանալու հաղորդագրությունը մեծ իրարանցումէ առաջացրել Անկարայի ոստիկանությունում։ Ոտքի են հանվել մեծ թվով որոնողական խմբեր եւ հարցաքննության են ենթարկել դիվանագետի հետ վերջին անգամ հեռախոսով խոսացած անձանց։
Որոնումները սկսելուց 6 ժամ անց ոստիկանները որսացել են դեսպանի հեռախոսի ազդանշանը եւ արագ մեկնել այդ վայր։ Պարզվել է, որ ռուս դիվանագետը մեքենայով խրվել է ցեխերի մեջ, ժամեր շարունակ չի կարողացել այն հանել, իսկ հեռախոսն էլ լիցքավորում չունենալու պատճառով անջատվել է։
Ոստիկանները ցեխերից հանել են ռուս դիվանագետի մեքենան եւ այն հասցրել դեսպանատուն։