Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ռուս գիտնական Դմիտրի Չուլկովի արտահանձնման մասին տեղեկությունը:
Բաքվում ՌԴ դեսպանատունը հաստատում է Դմիտրի Չուլկովի արտահանձնման մասին տեղեկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնել են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը, Դմիտրի Չուլկովն արդեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, հայտնում է News.am-ը:
Ավելի վաղ ռուսական մամուլը տեղեկություն էր տարածել, որ հունվարի 5-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը անհետ կորել է: Պարզվել էր, որ նա ձերբակալվել է զինվորականների կողմից՝ չթույլատրված նկարահանման համար:
ՌԴ քաղաքացուն չէր թույլատրվել հայտնել դեսպանատանը ձերբակալման մասին, եւ նա մի քանի օր անհայտ կորած էր համարվել: Հյուրանոցի տերը, որում կանգ էր առել ռուս գիտնականը, ԶԼՄ-ներին հայտնել էր, որ զինվորականները խուզարկել են գիտնականի համարը, ինչից հետո աղմուկ էր բարձրացել: Իշխանությունները ստիպված են եղել խոստովանել, որ Չուլկովը ձերբակալվել է, եւ հետ են ուղարկել նրան հայրենիք: