Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման ընթացքը:
Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են հրադադարի պահպանումը Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հաղորդվում Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:
«Նախարարները քննարկել են սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի՝ որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման ճանապարհի փուլային իրադարձության նախապատրաստման ընթացքը ՄԱԿ-ի հովանու ներքո Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա անցկացվող բանակցությունների շրջանակներում»,-հայտնել Է ԱԳ նախարարությունը:
Բացի այդ, արծարծվել են Սիրիայի քաղաքացիական բնակչության հումանիտար խնդիրների թեթեւացմանը, ինչպես նաեւ ապաԷսկալացման գոտիներում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանմանը վերաբերող հարցերը՝ Աստանայում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը տեղի կունենա հունվարի 29-30-ը Սոչիում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: