ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել Իրաքին ռազմական օգնությունը պաշտպանունակությունն ամրապնդելու եւ ուժային կառույցների ներկայացուցիչների ուսուցման համար, այս հարցը փետրվարին կքննարկեն պաշտպանության նախարարները:
ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել Իրաքին ռազմական օգնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ն քննարկում է օգնության մեծացման հնարավորությունը, սա հաջորդ ամիս կքննարկվի պաշտպանության նախարարների կողմից: Մենք պատրաստ ենք ավելի շատ օգնություն տրամադրել՝ հիմնվելով կոալիցիայի եւ Իրաքի կառավարության հատուկ պահանջների վրա: Ջանքերը կկենտրոնացվեն ուսուցման, օգնության եւ պաշտպանունակության ամրապնդման վրա»,- news.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պավելը: