Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արաբական պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման խնդիրները:
Լավրովը եւ արաբական պետությունների դիվանագիտները պաղեստինա-իսրայելական հակամարտությունն են քննարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչը նույնպես մասնակցել է Մոսկվայում նախարարների հանդիպմանը:
Լավրովը շեշտել է, որ պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ տարածքային վեճերը, ներառյալ Երուսաղեմի կարգավիճակը, պետք է ՄԱԿ միջազգային բանաձեւերի հիման վրա կողմերի բանակցությունների շրջանակներում լուծվեն:
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել նպաստել պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ կայուն քաղաքական երկխոսության հաստատմանը` ինչպես երկկողմ այնպես էլ տարբեր միջազգային հարթակների ձեւաչափում, այդ թվում միջազգային միջնորդների Միջին Արեւելքի «քառյակի» շրջանակներում», - ասվում է ԱԳՆ կայքում:
Նշվում է նաեւ, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: