ՀՀ քաղաքացիները Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն։
ՀՀ քաղաքացիները Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով «Ռոսիա» ավիաընկերության հայտարարությանը:
«Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բալայանը: