Թուրքիայի գլխավոր ըննդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի առաջնորդ ընտրված Ջանան Քաֆթանջըօղլուն պատասխանել է իշխանամետ մամուլի կողմից իրեն թիրախավորած հայտարարությունների հետ կապված։
Այո, ես մասնակցել եմ Հայոց ցեղասպանության սգո միջոցառմանը. թուրք կուսակցապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի կին անդամը հայտարարել է, թե Էրդողանը վախեցել է, որ իր ընտրվելով Ստամբուլում քվեներ է կորցնելու, որի համար էլ իր դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ է սկսել։
Անդրադառնալով քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին աջակցելուն, Ջանան Քաֆթանջըօղլուն հայտարարել է, թե դրանում որեւէ խնդիր չկա եւ հիմա էլ ինքը ողջունում է Սելահաթին Դեմիրթաշին։
«Հայոց ցեղասպանություն» բառով Twitter–ում գրառում կատարելու հետ կապված է շեշտելէ, որ ինքն է հենց գրել Հայոց ցեղասպանություն, քանի որ այդ օրը տեղի ունեցող սգո քայլերթը հենց Հայոց ցեղասպանության սգո արշավ էր կոչվում։
Նշենք, որ Ջանան Քաֆթանջըօղլուի ընտրվելուց հետո թուրքական իշխանամետ մամուլը նրա դեմ արշավ է սկսել՝ հիշեցնելով, որ նա դեռեւս 2012–ին Twitter—ում գրել է, որ մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը։