ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին:
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք Արեւելաչինական ծովում վթարված եւ խորտակված իրանական տանկերի անձնակազմի զոհերի մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն ու համբերություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: